News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսական եւ բելառուսական հեռուստաալիքները եւ ռադիոկայանները նախկինի պես զրկված կմնան եթերից Լիտվայում։ Այս առաջարկը, որն արժանացել է կառավարության հավանությանը, ընդունել է բալթյան հանրապետության Սեյմը (միապալատ խորհրդարան)։

Լիագումար նիստում առաջարկության օգտին քվեարկել է 99 պատգամավոր, 3 հոգի ձեռնպահ է մնացել։ Դեմ ձայներ չեն եղել։ «Այս արգելքը պետք է պահպանել, քանի որ Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ ուղեկցվում է ագրեսիվ ապատեղեկատվությամբ, որը տարածվում է ոչ միայն Լիտվայում, այլեւ ողջ ԵՄ մասշտաբով»,- հավաստիացվել է կառավարության նամակում։

Արգելքը մտցվում է անորոշ ժամանակով։ Ինչպես նշվել է խորհրդարանի որոշման մեջ, այն գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սեյմի հաստատած ռազմավարությունում Ռուսաստանը եւ Բելառուսը կդիտարկվեն որպես երկրներ, որոնցից սպառնալիք է բխում բալթյան հանրապետության ազգային անվտանգությանը։

2022թ. սեպտեմբերին խորհրդարանը ՌԴ եւ Բելառուսի հեռուստաալիքներին եւ ռադիոկայաններին երկու տարով զրկել է եթերից Լիտվայում։ Արգելքը սահմանվել է մինչեւ 2024թ. հոկտեմբեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ