News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Հայաստանի որոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին նշանակում է վերակողմնորոշում դեպի Արեւմուտք։ Այս ուղեգծով է ընթացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության գալու պահից։ Այս մասին «Газетой.Ru»-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի գծով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Նա ընթանում է իր ուղիով, որը միանգամայն ակնհայտ է։ Վեճի կամ քննարկման առարկա կարող է լինել այն, թե ինչ չափով է նա դրել այդ ուղեգծի հիմքը 2018թ. իշխանության գալով, կամ էլ, ինչպես մենք բոլորս ենք տեսնում, այն սկսեց իրականացնել 2022թ.։ Եվ թեեւ Հայաստանի կառավարության  վերակողմնորոշման բոլոր հրապարակային նշանները վերաբերում են 2022թ., ես կարծում եմ, որ հենց ամենասկզբից Նիկոլ Փաշինյանի գալը ոգեշնչվում էր դեպի Արեւմուտք Հայաստանի վերակողմնորոշմամբ։ Այդ թվում եւ պատերազմը Լեռնային Ղարաբաղում, որը Փաշինյանը ցուցադրաբար տանուլ տվեց, ընդ որում՝ Ղարաբաղի եւ ղարաբաղցիների հետագա ճակատագրի պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի վրա, դա պարզապես ընդհանուր պլանի մի օղակն էր, այլ ոչ թե պատահականություն կամ անբարենպաստ հանգամանքների համադրում»,- ասել է Զատուլինը։

Պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ ձգտելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականության վրա եւ շարունակելով հավատալ համագործակցության հնարավորությանը։

«Ես բազմիցս նախազգուշացրել եմ, որ մեր բոլոր ցանկությունները՝ հանդարտեցնելու պարոն Փաշինյանին, ցուցադրելու, որ մենք ուշադրություն չենք դարձնում, որ մենք լավին ենք հավատում, այսպես ասած՝ Փաշինյանի կառավարության հետ համագործակցության հնարավորությանը, դրանք ընկալվում են որպես մեր թուլություն կամ անհասկացողություն։ Ինձ համար դա միանգամայն ակնհայտ էր Փաշինյանի իշխանության գալու առաջին օրերից։ Այն բանի համար, որպեսզի պահպանվի Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ շփվելու մի ինչ-որ խողովակ, մենք հենց 2018թ. Փաշինյանի գալուց հետո ստեղծեցինք «Լազարյան ակումբը» (2018-ից միավորում է երկու երկրների քաղաքական գործիչների, փորձագետների եւ դիվանագետների, այն անվանվել է հայ մեկենասներ Լազարյանների անունով)։  Մի ինչ-որ թել, մի ինչ-որ կապ Հայաստանում նրանց հետ պահպանելու համար, ովքեր նախկինի պես հավատում են Ռուսաստանի հետ հարաբերություններին, եւ մենք փորձում ենք կրակը վառ պահել օջախում։ Բայց ամենալավ մղումներով Ռուսաստանի գիծն առ այսօր եղել է այն, որ ցուցադրի լիակատար չմիջամտություն այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, հեռանալ Հայաստանի ընդդիմության հետ կապերի ակտիվացումից, չնկատել այդ ամենը այն հաշվարկով, որ դա ինչ-որ մեկի կողմից կգնահատվի եւ կընկալվի։ Իմ կարծիքով, այս ճանապարհին ոչինչ մենք ձեռք չենք բերել, միայն կորցրել ենք»,- եզրափակել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում և Երևանում դեսպանների փոփոխության մասին լուրերը
Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի պաշտոնում նրա գործունեությունը լիովին համապատասխանում է...
Զախարովա. Ի՞նչը նախկինում թույլ չէր տալիս ԱՄՆ-ին նման առատաձեռնություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ
Արևմուտքի այս անամոթ ոճը ենթադրում է լիակատար անտեսում նրանց շահերի և մտահոգությունների նկատմամբ...
ՌԴ ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել հայ-ամերիկյան առաջիկա զորավարժությունների կապակցությամբ
Ինչպիսի խաղաղ խաղաղապահ նպատակներ էլ հայտարարեն արևմտյանները, հիմնական խնդիրն ակնհայտ է...
«Հրապարակ». Փաշինյանի գալը մեր բացթողումն էր՝ գիտեինք, որ նա գալու է իշխանության, բայց ոչինչ չարեցինք կանխելու համար
Գիտեք, անկեղծ ասած, ես հայկական կողմից այդ մասին շատ եմ լսել, շատ եմ կարդացել, բայց ես առաջին օրը չէ, որ...
Մենք պետք է խրախուսենք ներդրումները գիտության և տեխնոլոգիաների մեջ. Պապոյանը՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Իննոպրոմ» միջազգային...
Հայաստանը փորձում է իրեն հեռու պահել Պուտինի ազդեցությունից և ավելի մոտ գնալ Արևմուտքին. Ջո Ուիլսոն
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Ադրբեջանն իր նավթային ու գազային ռեսուրսներից է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ