News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների ներկայացուցիչների հետ։

Ներկայացվել են Մարտունի համայնքում վերաբնակություն հաստատած արցախցիներին ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները։

Այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներն առաջիկա մի քանի տարիների ընթացքում կկարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները բացառապես պետական միջոցներով, առանց տրամադրված գումարների վերադարձի։

Ծրագիրը կընթանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։

Մարտունի համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են երրորդ գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար կտարամդրվի 3 միլիոն դրամ։

Ցանկության դեպքում Մարտունի համայնքում վերաբնակված արցախցիները կարող են ծրագրից օգտվելու վայր ընտրել բոլոր այն բնակավայրերում, որոնք ընդգրկված են առաջին և երկորդ գոտիներում։

Առաջին գոտում ընդգրկված բնակավայրերում բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար յուրաքանչյուր շնչին տրամադրվում է 5, երկրորդ գոտում ընդգրկված բնակավայրերի համար` 4 միլիոն դրամ։

Կառավարության որոշմամբ սահմանված են նաև ծրագրով հատկացված գումարի դրական մնացորդի ծախսման ուղղությունները, որոնք օգտագործվելու են հողամասի ձեռքբերման, բնակարանի նորոգման ու կահույքի, այլ կենցաղային իրերի ձեռքբերման նպատակով։

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից։

Ծրագրի մաքսիմալ արժեքը կազմում է 55 միլիոն դրամ։

Ծրագրից օգտվելու համար շահառուներին կտրվի բնակարանի ձեռքբերման կամ կառուցման սերտիֆիկատ։

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր սիրելի հայրենակիցներ, իմ հորդորն է ձեզ` մնալ, ապրել ու աշխատել Մարտունիում կամ մեր մարզի այլ բնակավայրերում։ Մեր մարզում կան բավարար աշխատատեղեր, դուք կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ ձեզ կառաջարկեն համապատասխան աշխատանք»,- ասել է Կարեն Սարգսյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ փոխվարչապետերը ընդունել են Էրին Մըքիի պատվիրակությանը. Վերջինիս ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել հանրային կառավարման բարեփոխումների, թվային վերափոխման…
Անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ պատանդներին. Երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում
ԱՄՆ Հայ դատի գրասենյակի երիտասարդ աջակիցները երկրի բոլոր անկյուններից...
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը. Մարուքյան
Երեկ Վաշինգթոնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...
Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման
Ադրբեջանական կողմը Ռաշիդ Բեգլարյանին կալանավորեց 2023 թվականի նոյեմբերին...
Եթե ՀՀ-ն հետ կանչի Բաքվի դեմ պահանջները, ապա Արցախի ժողովրդի իրավունքների փաթեթը պետք է լինի խաղաղության պայմանագրի մեջ
Նրա խոսքով, պահանջների հետկանչը գոյություն ունի միջազգային պրակտիկայում, և սովորաբար նման...
Ամենաշատ