News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգի Պրիմորյան դատարանը 40 հազար ռուբլով տուգանել է լրագրող Ալեքսանդր Նեւզորովին (ՌԴ-ում ճանաչված է օտարերկրյա գործակալ)՝ իր գործունեության հաշվետվությունը արդարադատության նախարարություն չներկայացնելու համար։ Այս մասին տեղեկացրել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունում։

«Սանկտ Պետերբուրգի Պրիմորյան դատարանը վարչական պատասխանատվության է ենթարկել Ալեքսանդր Նեւզորովին իրավախախտում կատարելու համար, որը նախատեսված է ՌԴ Վարչական օրենսգրքի 19.34 հոդվածի 2-րդ մասով (օտարերկրյա գործակալի գործունեության կարգի խախտում)։ Դատարանը նշանակել է պատիժ 40 հազար ռուբլի տուգանքի ձեւով»,- ասված է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունում նշել են, որ Նեւզորովը պետք է օրենքով սահմանված ժամկետում արդարադատության նախարարություն ներկայացներ հաշվետվություն երեք ձեւով, ինչը չի արել։ Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, https://tass.ru/proisshestviya/21086479 40 հազար ռուբլի տուգանք լրագրողին արդեն նշանակվել էր նման խախտման համար 2023թ. հոկտեմբերին։

Բացի այդ, Պետերբուրգի Օկտյաբրսկի դատարանում շարունակվում է Նեւզորովին եւ նրա կնոջը՝ Լիդիային ծայրահեղական միավորում ճանաչելու, նրանց գործունեությունը Ռուսաստանում արգելելու եւ ամուսինների գույքը պետության եկամուտի մեջ մտցնելու գործով դատավարությունը, որը նրանք օգտագործում են, ըստ դատախազության վարկածի, ծայրահեղականության նպատակներով։ Գործի հաջորդ դիտարկումը նշանակված է հուլիսի 2-ին, դատն անցնում է դռնփակ դատախազության՝ որպես վարչական հայցվորի, միջնորդությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ