News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար, հուսով ենք, որ երկրների փոխհարաբերությունները կշարունակվեն գործընկերության եւ դաշնակցայնության հունով, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատանքը մեր հայ բարեկամների հետ, մենք կպարզենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ցանկացած պարագայում կպահպանենք գործընկերային եւ դաշնակցային հարաբերությունները»,- ասել է Պեսկովը՝  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ, մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան։ Պեսկովը նշել է, որ սրանում հաստատ շահագրգռված է Հայաստանը։

«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետեւողականորեն պաշտպանում ենք դրանք, եւ այդ գերակայությունները անվտանգության, հավաքական անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են (ՀԱՊԿ) անդամ երկրները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչ վերաբերում է Ռուսաստանի ինչ-որ խանդին, պետք էր լավ գործընկեր լինել, պաշտպանել դաշնակիցներին. Ալեն Սիմոնյան
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ...
Մոսկվայի կողմից Ղարաբաղը Բաքվին հանձնելու մասին ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունները բացարձակ սուտ են.  Զատուլին
Պարոն Գրիգորյանը նույնիսկ ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատուն՝ Նիկոլ Փաշինյանը, և մի շարք դեպքերում կանխատեսում կամ հրապարակում է այն, ինչ իր ղեկավարի մտքին է...
ՀԱՊԿ երկրներն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու սեփական արտաքին քաղաքականությունը. գլխավոր քարտուղար
Վերջին երկու դարերի պատմությունը ցույց է տալիս, որ ամենահայտնի գործիքը հավաքական անվտանգությունն է...
Եթե ​​Ռուսաստանն օգնություն խնդրի, դաշնակիցները մի կողմ չեն քաշվի. ՀԱՊԿ
Ռուսաստանն ունի իր սեփական ներուժն ու փորձն այս տեսակի խնդիրները հաջողությամբ լուծելու համար...
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը Ալմաթիում նախարարների խորհրդում չի քննարկվել. Լավրով
Նա նշեց, որ ասոցիացիայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի...
Երեւանի հանդեպ բոլոր պարտավորություններն ուժի մեջ են մնում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ