News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Այն ինչ տեղի ունեցավ երեկ ծրագրված հարձակում էր ՀՀ պետականության և ժողովրդավարության դեմ, ամեն բան առավել քան ակնհայտ է: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով երեկվա իրադարձություններին:

«Խորհրդարանական ընդդիմությունը, որ գրեթե կառվարության հետ հարցուպատասխաններին կամ նիստերին չի գալիս, պարտաճանաչ կերպով կել էր երեկ, որպեսզի լարեր ներսում իրավիճակը, սուտասան Բագրատը տաքացներ հավաքվածներին եւ տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ:

Այն օրը պտտվում էի ընդդիմության շարքերում, նստում, նկարվում էի, մտքովս անցավ քվեարկության քարտերը հավաքեմ, պահեմ, չեն էլ իմանա, որ պահել ենք, այ էդքան շատ իրենք չեն գալիս գործի: Չնայած՝ չէ, առավոտները գալիս են, թե բա՝ մենք էստեղ ենք, ներկա ենք, մեր փողերը տվեք: Էս են իրենք:

Երեկ փորձ արվեց իրականացնել երկրորդ նոյեմբերի 9-ը, բայց եթե 2020 թվականին մեր ոստիականները՝ Երևանից հեռու կյանքի ու մահվան կռիվ էին տալիս մեր անկախության ու ինքիշխանության համար ու չկարողացան կանխել պետական ինստիտուտների վրա հարձակումները և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա մահափորձը, ապա այսօր նրանք այստեղ են: Բայց ցավոք Երևանի կենտրոնում ենք ստիպված պաշտպանել ՀՀ ինիշխանությունն ու պետականությունը արդեն ներքին թշնամուց»,- նշեց Հովհաննիսյանը:

Ապա դիմելով ընդդիմությանը՝ Հովհաննիսյանն ասաց, որ  այդ դավաճանական խմբակը ուղիղ կերպով պալատական հեղաշրջում է արել ԼՂ-ում և լուծարել ԼՂ-ն,. «Հիմա փորձում են Կաթողիկոս-Քոչարյան տանդեմի ղեկավարությամբ եկեղեցին և կրոնը պղծող իբր հոգևորականներով նույնն անել Հայաստանի հետ, դրա համար հանդիպում էին ԼՂ նախկին իշխանությունների հետ՝ փորձի փոխանակում անում, թե ինչպես լուծարեն ՀՀ-ն:

Բա երեկվա մարտակոչերը, գոռում էին՝ առա՛ջ, առա՛ջ, քիչ էր մնում ձիերով ու հարբած փղերով գային: Էն Բագրատն էլ, վազում է ոստիկանների վրա՝ քաշքշում հոգևորականի սգեմով, չնայած ասում են, որ սառեցնելուց հետո դա արդեն սքեմ չի կարող կոչվել: Ու նենց է վազում ոստիկանների վրա, իրեն դրել է Բեթմենի տեղը, Բագրատ, նայի շատ չոգևորվես բարձր տեղից ընկնես»,- ասաց պատգամավորը:

Վերջինս անդրադարձավ նաև ժամանակավոր Կառավարություն ստեղծելու ընդդիմության պահանջներին. «Հիմա էլ եկել ասում են՝ թե բա ստախոս Բագրատը թող դառնա մեր ժամանակավոր կառավարության ժամանակավոր վարչապետը, որ իշխանությունը անցնցում հանձնենք արտաքին ուժերին, էս են ասում՝ ուղիղ տեքստով, ո՞ւմ էն էշի տեղ դրել: Ստացվում է, որ մենակ իրանց, որովհետև բոլորի համար ամեն բան պարզ է: Չի ստացվելու ձեզ մոտ, թույլ չենք տալու:

Մենք 2021 թվականից հայ ժողովրդից ստացել ենք պողպատե մանդատ, և ամեն անգամ երբ փորձ անեք ոտնձգել ՀՀ պետականության դեմ, պողպատե մանդատը իջնելու է ձեր գլխին նորից ու նորից, ուժեղ և ավելի ուժեղ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ