News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը


Ճիշտ կլինի, երբ իրենք քննադատում են դատական իշխանությանը, զրուցեն նաև դատական իշխանության հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյնանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության և Freedom house-ի անդրադարձին ՝ Հայաստանում արդարադատության և դատական համակարգին:

Լրագողի խոսքով, զեկույցների մեջ Նշվում էր, որ անցանկալի դատավորների դեմ ընտրովի կարգապահական վարույթներ են իրականացվում, ԲԴԽ ներկայացվող կարգապահական վարույթների ընտրության վերաբերյալ որոշումների հետ կապված թափանցիկության բացակայություններ կան:

«Ես շատ հարգում եմ Freedom house-ը, բայց կցանկանայի, որ ավելի բաց քննարկում լիներ: Հրավիրում եմ բաց քննարկման՝ ի՞նչ աղբյուրներից, ի՞նչ փորձագետներով են եղել իրենց մեկնաբանությունները: Պատրաստ ենք նաև իրենց փորձագետների հետ  հրապարակային քննարկել այդ բոլոր խնդիրները»,-ասաց Կարեն Անդրեասյանը: 

«Ես գիտեմ, որ իրենց ասածների մեջ կա ողջամտության հատիկ, բայց ամբողջի հետ համաձայն չեմ: Դա չի նշանակում, որ ես կասկածի տակ եմ դնում,  ես հրավիրում եմ ավելի բովանդակային բանավեճի, որովհետև  տող առ տող նայում էի այդ զեկույցը, ասելիքը շատ է: Ուզում էի հարցնել, արդյո՞ք դա մեկ, երկու փորձագետի կարծիքն է եղել, թե՞ իրենք ավելի խորքային ուսումնասիրություն են արել: Եթե չէին ուզում ԲԴԽ-ի հետ խոսել, կարող էին խոսել դատավորների և մնացած գործընկերների հետ: Այս տրամաբանության մեջ է իմ մտահոգությունը, բայց դա չի նշանակում, որ ես ժխտում եմ  կամ չեմ հարգում իրենց քննադատությունները»,-հավելեց ԲԴԽ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ