News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը միտումնավոր օգտագործել է «սովի տակտիկան» Մարիուպոլի 85-օրյա պաշարման ժամանակ 2022թ. սկզբին, ինչը ռազմական հանցագործություն է։ Այս մասին նշվել է այն զեկույցում, որը Global Rights Compliance-ի իրավաբանները, որոնք համագործակցում են ուկրաինական կառավարության հետ, հանձնել են Հաագայի Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)։

Փաստաթղթում ներկայացվում են ապացույցներ, որ Ռուսաստանը եւ նրա ղեկավարությունը մտադրվել են վնաս պատճառել որքան հնարավոր է շատ մարիուպոլցիների՝ քաղաքը շրջափակման մեջ պահելով, գրել է The Guardian-ը։ Պաշարումն սկսելուց մի քանի օր հետո քաղաքացիական բնակչությունը մնացել է առանց ջրի, էլեկտրականության եւ գազի, այն դեպքում, երբ փողոցում ջերմաստիճանը -10 աստիճանից ցածր էր։ Արդյունքում՝ զոհվել է 22 հազար մարդ, նշվել է զեկույցում։

Global Rights Compliance-ի գործընկեր Քատրիոնա Մերդոկը պատմել է, որ Մարիուպոլի զավթումը տեղի է ունեցել չորս փուլով. սկզբում ռուսական զորքերը գրոհել են քաղաքացիական ենթակառուցվածքը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի, ջեռուցման եւ ջրի անջատման, հետո նրանք խափանել են բնակիչների տարհանումը՝ գնդակոծելով հումանիտար միջանցքները՝ ի խախտումն «լռության ռեժիմի», ինչպես նաեւ շրջափակել են քաղաք մատակարարվող օգնության բոլոր ճանապարհները՝ չնայած այնտեղ պարենի առկա պաշարները լիովին սպառվել էին։

Մերդոկի խոսքով՝ երրորդ փուլում հարված է ստացել կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքը, քաղաքացիական բնակչությունն ահաբեկվել է, իսկ օգնության ընդունման եւ ջրամատակարարման կետերը ենթարկվել են ռմբակոծման։ Վերջապես, չորրորդ փուլում ռուս զինվորականները ռազմավարական գրոհներ են իրականացրել, որպեսզի ոչնչացնեն կամ զավթեն ենթակառուցվածքի մնացած օբյեկտները, ավելացրել է նա։

Նաեւ ՄԱԿ տվյալների եւ արբանյակային լուսանկարների վրա հենվող գնահատականներով՝ պաշարման ժամանակ Մարիուպոլում քանդվել կամ վնասվել է բուժհաստատությունների եւ բնակելի տների մոտ 90 տոկոսը։

Մերդոկի տեսակետից՝ այս բոլոր գործողությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանը նախատեսում էր զավթել ճակատամերձ քաղաքը՝ չխնայելով նրա քաղաքացիական բնակչությանը, որի թվաքանակը գնահատվում է 450 հազար մարդ մինչեւ 2022թ. փետրվարի 24-ի ներխուժումը։

Զեկույցի վերջում նշվում է, որ հաշվի առնելով «Ռուսաստանում որոշումների կայացման կենտրոնացված գործընթացը»՝ Մարիուպոլի տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների մահվան մեղքն ընկնում է այդ երկրի ղեկավարության, այդ թվում նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ռազմական հրամանատարության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի աջակցել Լեհաստանի ուղղությամբ թռչող ռուսական հրթիռները խոցելու առաջարկին
Ի պատասխան նա հայտարարել է. «ՆԱՏՕ-ի քաղաքականությունը մնում է անփոփոխ։ Մենք չենք մասնակցի այս...
ԵՄ չորս երկիր համատեղ զբաղվելու է թևավոր հրթիռների մշակմամբ
Ըստ պարբերականի, խոսքը, առաջին հերթին, 1000 կմ-ից ավելի հեռահարություն ունեցող հրթիռների մասին է
Սալիվան. Ուկրաինան դիմակայեց, բայց առաջիկա ամիսները դժվար և բեկումնային են լինելու
Նրա զեկույցը նվիրված էր Ուկրաինայում տիրող իրավիճակին․․․
Telegraph. Մեծ Բրիտանիան թույլ չի տվել օգտագործել Storm Shadow-ը Ռուսաստանում
Դրանից հետո՝ հուլիսի 10-ին, նախագահ Վլադիմիր Զելենսկին «X» սոցիալական ցանցում գրել էր. «Այսօր առավոտյան...
Օրբանը Ռուսաստանի հետ բանակցել է ոչ ԵՄ-ի անունից. Մակրոն
Նա այցելել է այս երկրներ՝ որպես Հունգարիայի վարչապետ, դա շատ օգտակար է, դա նրա ընտրությունն է...
Թուրքիան հացահատիկի գործարքի վերսկսման հույս ունի
Սևծովյան հացահատիկի նախաձեռնության մասին մենք խոսեցինք պարոն [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի հետ։ Մենք հետևելու ենք...
Ամենաշատ