News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կտրուկ հայտարարություններ է արել Մինսկի հասցեին, պետք է պարզի իրավիճակը։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում Բելառուսի դեսպան Դմիտրի Կրուտոյը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Փաշինյանը պետք է դեռ հասկանա, որ իր մոտ՝ Երեւանում, բողոքներ են ընթանում»,- ասել է դիվանագետը լրագրողներին ԺՏՆՑ-ում, Բելառուսի Հանրապետության տաղավարում Մինսկ քաղաքի ցուցանմուշների շնորհանդեսից առաջ։

Փաշինյանը հինգշաբթի հայտնել է, որ ոչ ինքը, ոչ երկրի այլ պաշտոնական անձինք չեն այցելի Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի վարչապետն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, որ մասնակցել է 44-օրյա պատերազմի պատրաստմանը, խրախուսել, հավատացել, հաղթանակ ցանկացել Ադրբեջանին»։ Լուկաշենկոն մայիսի 15-17-ին պետական այցով գտնվում էր Ադրբեջանում, որի շրջանակում այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա հայտնել է, մասնավորապես, որ Մինսկը եւ Բաքուն «միանման են հասկանում խաղաղությունը եւ այն, թե դեպի ուր է այն շարժվում», ինչպես նաեւ առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին աջակցել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ