News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 16
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄՆ քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Նինա Հաչիգյանին:

Ողջունելով Նինա Հաչիգյանին ՝ նախագահը կարևորել է նրա այցը Հայաստան և ընդգծել համայնքային մակարդակում սերտ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

«Վստահ եմ՝ ձեր այցելությունն իր նպաստը կբերի համայնքային մակարդակով գործակցության ակտիվացման՝ փորձի փոխանակման և փոխօգնության միջոցով: Տարբեր քաղաքների կամ համայնքների միջև անմիջական և ուղիղ կապերի հաստատումը շատ կարևոր է»,- ասել է նախագահը:

Նինա Հաչիգյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Ուրախ եմ տեսնել մեր երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը: Հույս ունեմ, որ իմ այցն օգտակար կլինի համագործակցության զարգացման համատեքստում»,- ասել է նա:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են քաղաքների, համապատասխանաբար մարզերի ու նահանգների միջև համագործակցության նոր հնարավորություններ գտնել, ինչպես նաև որպես քույր քաղաքներ համագործակցությունն առավել ակտիվացնել:

Ընդգծվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը և գործնական քայլերի ակտիվացումը:

Երկուստեք կարևորվել է օրերս կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակում ընդունված համատեղ հայտարարությունը, որով ուրվագծվել է գալիք տարում երկկողմ կապերի խորացման տեսլականը՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով ռազմավարական գործընկերության:

Անդրադարձ է կատարվել նաև երկրում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Գրիգորյանն ու Ուզրա Զեյայն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը
ԱԽ քարտուղարն անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն է հայտնել զոհվածի…
ԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ-ում պարեկային ոստիկանության ձևավորմանը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ
Իր խոսքում Զեյան նշել է, որ Միացյալ Նահանգները հատկացրել է շուրջ 16 միլիոն…
«Փաստ». Ինչպե՞ս է դրսևորվում Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանին
Այս հարցում հատկապես կարևոր է դիտարկել Արևմուտքի առաջատար ուժի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը որպես...
Հայաստանում անցկացվում են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները
Զորավարժության բացման արարողությանը ներկա էին․․․
Ուզրա Զեյան ՀԿ-ների ղեկավարների հետ քննարկել է ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում
ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում...
ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը. ԱՄՆ դեսպանություն
Այդ թվում՝ աջակցությունը Հայաստանի եռանդագին բարեփոխումներին, անկախությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը…
Ամենաշատ