News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ղեկավարները պայմանավորվել են մինչեւ 2024թ. վերջ Ուկրաինային հատկացնել 50 մլրդ դոլարի վարկ՝ ռուսական սառեցված ակտիվների եկամուտների գրավի դիմաց, AFP-ին տեղեկացրել են Ֆրանսիայի նախագահի գրասենյակում։

«Մենք ունենք համաձայնագիր»,- ասել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։ Bloomberg-ի տվյալներով՝ պայմանագրի մանրամասները դեռ պետք է վերջնականապես հաստատվեն G7-ի գագաթաժողովից հետո, որը տեղի է ունենալու այս շաբաթ Իտալիայում։ Դա նշանակում է, որ մինչեւ փաստաթղթի ստորագրումը կարող է էլի ինչ-որ ժամանակ անցնել, նշել է գործակալությունը։

Ուկրաինային 50 մլրդ դոլարի չափով վարկ տրամադրելը, որը կվճարվի ի հաշիվ Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտների, ավելի վաղ առաջարկել էր ԱՄՆ-ը։ Վաշինգտոնում հուսով են, որ Կիեւը միջոցները կստանա այս ամռանը։

Սակայն Եվրամիությունում մինչ այժմ զգուշանում էին, որ ԱՄՆ նախաձեռնությունը «փիառ հաղթանակ» կբերի Վաշինգտոնին, իսկ բոլոր ծախսերը վերջնարդյունքում կընկնեն եվրոպական երկրների վրա։ Մասնավորապես, ԱՄՆ-ը պահանջում էր, որ ԵՄ-ը անժամկետ երկարացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որպեսզի ռուսական միջոցները չապասառեցվեն՝ մինչ կվճարվի վարկն Ուկրաինային։ Ընդ որում, ռուսական ակտիվները կարող են տարեկան մոտ 3-5 մլրդ եվրո բերել։

Վաշինգտոնը նաեւ ԵՄ-ին առաջարկել է ստանձնել գրեթե բոլոր ռիսկերը՝ հնարավոր խնդիրների դեպքում եւ պատասխանատվությունը կիսել երկրների միջեւ համամասնորեն, իրենց երկրներում գտնվող ակտիվների չափով։ Ընդ որում, մոտ 190 մլրդ եվրո գտնվում է Euroclear բելգիական պահառուում եւ միայն 5-6 մլրդ դոլար՝ ԱՄՆ-ում։

Բացի այդ,  ԵՄ-ին ձեռնտու չէր այն, թե ինչպես են ծախսվելու Ուկրաինային տրամադրվող միջոցները։ Politico-ի աղբյուրների խոսքով, եթե վարկը տա ԱՄՆ-ը կամ անգամ միջազգային կազմակերպությունները, որոնցում Վաշինգտոնն ամենամեծ կշիռն ունի (օրինակ, Համաշխարհային բանկը), ապա հիմնական շահառուները Ուկրաինայի վերականգնման ծրագրերի իրականացման դեպքում կարող են դառնալ ամերիկյան ընկերությունները։

Միեւնույն ժամանակ, ԵՄ-ը արդեն հավանություն տվել է Ուկրաինային Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտների հանձնմանը։ Հուլիսին այդ մեխանիզմի շրջանակում Կիեւը կստանա առաջին տրանշը 1,5 մլրդ եվրոյի չափով, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Այդ միջոցների 90 տոկոսը կծառայի ռազմական կարիքներին, իսկ 10 տոկոսը՝ երկրի վերականգնմանը։ Կրեմլում այս որոշումն անվանել են «էքսպրոպրիացիա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունգարիան կրկին արգելափակել է ԵՄ հիմնադրամի ֆինանսավորումը, որն օգնում է Ուկրաինային զենքով
Բորելի խոսքով՝ ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում նախարարները քննարկել են Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով հիվանդանոցների դեմ ռուսական վերջին հարձակումները...
Լատվիան Ուկրաինային 500 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Անցյալ ամառ Ռիգան իր բոլոր ուղղաթիռներն ու «Սթինգեր» հրթիռները տեղափոխեց Կիև...
Ռուսաստանում երկրից հեռացածների պետական ​​բազա կստեղծվի
Այս պահին «բնակչության որոշակի խմբերի շրջանում» նկատվում է ծայրահեղական գաղափարների տարածման միտում...
Չեխիան եւս 100 հազար միավոր զինամթերք կուղարկի Ուկրաինա
Մինչեւ տարեվերջ, նրա խոսքով, նախատեսվում է Ուկրաինա մատակարարել 500 հազար զինամթերք...
Եթե Թրամփն ընտրվի, կվերանայվի Ուկրաինայի հարցում մոտեցումը եւ այդ վերանայումը հօգուտ Ուկրաինայի չի լինի. փորձագետ
Բայդենը խոսացել է բացատրություններ ներկայացնել ազգին, այդ ժամանակ էլ պարզ…
ՆԱՏՕ-ն ավելի քան 500 հազար զինվորականի բարձր պատրաստվածության վիճակի է բերել
Բարձր պատրաստվածության վիճակը նշանակում է, որ զորամասերը կարող են տեղակայվել 30 օրվա ընթացքում...
Ամենաշատ