News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ իշխանությունը զավթածները, մասնավորապես Նիկոլը Փաշինյան և Ալենը Սիմոնյան անցել են, թե իշխանական և, թե մարդկային թույլատրելի և անթույլատրելի, հնարավոր և անհնար սահմանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա, էյֆորիկ վիճակին բնորոշ դիտարկումները վերածվել է ինքնախոստովանանքի, առ այն, որ 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում՝ Արցախը հանձնելու, Հայաստանը թուլացնելու, ծվեն-ծվեն անելու։

«Թշնամուն հարձակվելու նշանը տրվեց 2019-ի ամռանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ բղավելով «Արցախը Հայաստան է և վերջ»։ Իսկ որ մեզ՝ հայերիս թշնամուց պակաս չեն ատում, ասում  են հենց իրենք, որ 2018-ին հանձնել էին Արցախը, բայց պատերազմ պիտի լիներ, հազարավոր զոհեր պիտի լինեին, որ ժողովուրդն իրենց չասեր դավաճան։                                            

Այսօր էլ նիկոլն ասում է, որ մենք բաժակաճառեր ասելով լքեցինք Արցախը։ Այսպես կխոսի և խոսում է միայն մեր թշնամին։ Իսկ Նիկոլ/Ալենին ուզում եմ հիշեցնել մի քանի  քպ-ականի եռօրյա գործողում-խրախճանքը Ստեփանակերտում 2020-ի հոկտեմբերին, երբ նոր էինք հուղարկավորել ԱՀ ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանի պատերազմում նահատակված որդուն Արտյոմ Ավագյանին, քպ-ականները, ալկոհոլից կայծկլտացող աչքերով, բոցաշունչ կենացներ էին ուղղում ու ոտնկայս խմում իրենց այն ժամանակվա տիրոջ Արարատի Միրզոյան պատվին…

Հ.Գ. այս իշխանությունները միգուցե հասկանում են, միգուցե՝ ոչ, բայց ՀՀ-ում երբևէ որևէ իշխանություն այսքան ծանրագույն վիճակում չի եղել։ Այս իշխանության ավարտը խիստ ու դժվար է լինելու…»,- գրել է Մետաքսե Հակոբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ