News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 12-ին, կեսգիշերն անց, 9-11 ծառայություն զանգահարած շտապօգնության բժիշկը հայտնել է, որ Կոմիտասի շուկայի մոտ շենքի տանիքից մի քաղաքացի ընկել է 3-րդ հարկի պատշգամբ, սակայն այդ տան բնակիչները դուռը չեն բացում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այլ կերպ ասած` մարդուն հարկավոր էր ցույց տալ բժշկական օգնություն, սակայն դուռը փակ էր: Հաղորդումը փոխանցվեց նաև ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ:

Բացատրական աշխատանքի արդյունքում փակ տան բնակիչը տվեց հաղորդում: Գիշերվա ժամը 1-ին նրան էր զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իր տան պատշգամբ վերևից մարդ է ընկել:

Պարզվել է, որ այդ մարդը շենքի տանիքից ցանկացել է պարանով իջնել ու գաղտնի մուտք գործել նշված բնակարան, սակայն վայրէջքը փափուկ չէր, և իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Իրավապահները պարզել են պարանից ընկածի ինքնությունը: Քրեակատարողական հիմնարկում հաշվառված 51-ամյա տղամարդը ժամը 1.50-ին տեղափոխվել է 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում և Գերմանիայում 4 մարդ է ձերբակալվել՝ «Հըզբոլլահ»-ին կամիկաձե ԱԹՍ-ների բաղադրիչներ մատակարարելու մեղադրանքով
Հետաքննությունը սկսվել է Իսպանիայում...
Վերին Խոտանանի եկեղեցու մոտակայքում «Կամազ»-ներ են բախվել
Հուլիսի 18-ին՝ ժամը 11:38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
«Շանգրի Լա»-ի մոտ բախվել են «Honda»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինս բախվել է երկաթե արգելապատնեշներին
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ ՆԳՆ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական…
Հանձնուքից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր.«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին հանձնուք բերած քաղաքացուհին ձերբակալվել է
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
ՔԿ–ն Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ նոր խափանման միջոցի միջնորդություն է ներկայացրել. փաստաբան
ՀՀ քննչական կոմիտեն Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի...
Ամենաշատ