Եվրամիությունը դեկտեմբերի 1-ին եւ 8-ին կքննարկի Իրանի հանդեպ աննախադեպ պատժամիջոցներ կիրառելու Ֆրանսիայի առաջարկը, որով նախատեսվում է Իրանի Կենտրոնական բանկի միջոցների սառեցում եւ իրանական նավթի գնման դադարեցում:
«Ռոսբալթը» նշում է, որ նախօրեին Ֆրանսիայի նախագահը «աննախադեպ պատժամիջոցների» առաջարկն ուղարկել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի իր գործընկերներին, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեին եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզային:
«Նա առաջարկել է պատժամիջոցների երկու տեսակ. իրանական Կենտրոնական բանկի միջոցների սառեցում եւ Իրանից նավթի գնման դադարեցում: Մենք քննարկումներ կառաջարկենք ԱՄՆ-ի, Կանադայի մեր գործընկերներին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Ինչ վերաբերում է եվրոպացիներին, ապա Բրյուսելում աշխատանքներն արդեն սկսվել են: Դա քննարկվելու է դեկտեմբերի 1-ին ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարների խորհրդի ժամանակ եւ դեկտեմբերի 8-ին ԵՄ-ի գագաթաժողովում»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար Վալերոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























