News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Բրիտանական ռոբոտա-տեխնիկական ստարտափը հայտարարել է, որ իր նոր ռոբոտային թևը, որը նախատեսված է արհեստական ​​բանականության (AI) հետազոտության համար, մինչև այժմ գոյություն  ունեցողներիի մեջ ամենաճարտարն ու հուսալին է, գրում է Live Science գիտական հանդեսը։

Shadow Robot ընկերության և Google DeepMind-ի համատեղ արտադրության «ստվերային ձեռքն» ընդունակ է 0,5 վայրկյանում ամբողջությամբ բացվել և փակվել և մինչև 10 Նյուտոն ուժով կատարել մատի ծայրի սովորական սեղմում:

Այն հիմնականում նախատեսված է արհեստական ​​ բանականության հետազոտության, մասնավորապես, իրական աշխարհի մեքենայական ուսուցման նախագծերի համար, որոնք կենտրոնացած են ռոբոտների ճարպկության վրա:

Shadow Robot-ը նախկինում ցուցադրել էր ռոբոտացված ձեռքը Amazon re: MARS-ում: Այնուամենայնիվ, «ստվերային ձեռքը» նրա վերջին մոդելն է։

Յուրաքանչյուր մատ ինքնավար սարք է, որը հագեցած է սենսորներով և շոշափման զգացողությունը նմանակող ստերեո տեսախցիկներով:

Մատները կազմող հատվածները հագեցած են շոշափելի սենսորներով, իսկ ստերեո տեսախցիկը ապահովում է բարձր լուծաչափով հետադարձ կապ՝ լայն դինամիկ տիրույթով: Տեսախցիկները հատուկ ուղղված են կրեմնիումով պատված մատների ծայրերին՝ ֆիքսելու այն պահը, երբ նրանք դիպչում են ինչ-որ բանի և այդ տեսողական տվյալները փոխակերպում այլ տեսակի տվյալների:

Եթե ​​որևէ լրացուցիչ տարր լրջորեն վնասվում է, դրանք կարող են պարզապես հանվել հիմնական մոդելից և փոխարինվել: Անհրաժեշտության դեպքում տվիչները ևս կարող են փոխարինվել, քանի որ ներքին ցանցն ի վիճակի է պարզել՝ երբ է սենսորը հանվել և նորն ավելացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ