News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթ Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ կունենա՝ ներառյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ: Տեղեկությունը տարածել է Վատիկանի պետական ​​քարտուղարությունը։

Ընդհանուր առմամբ, քահանայապետը ծրագրում է շուրջ 10 հանդիպում անցկացնել, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, ինչպես նաև լրացուցիչ հրավիրված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստալինա Գեորգիևայի հետ։

Նախատեսվում է, որ Ֆրանցիսկոսը ելույթ կունենա արհեստական ​​բանականությանը նվիրված նիստում: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր գոյության գրեթե 50-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կմասնակցի Մեծ յոթնյակի գագաթնաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ