News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը


Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է, այս օրերի ընթացքում եթե մարդիկ  հանդիպում էին պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, պիտի հանդիպեր: Ուսադիրները կկորցնե՞ր եթե հանդիպեր: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ խոսելով երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման մասին:

«Այս լարումը թեթևացնելու լավագույն միջոցը ըննդիմության հետ քաղաքակիրթ երկխոսության մեջ մտնելն էր: Ինչու՞ չեն հանդիպել, ի՞նչն է պատճառը: Մարդիկ բողոք ունեն չէ՞»,-հավելեց նա:

«Միանշանակ կարող եմ ասել, որ անհամաչափ ուժի կիրառում է տեղի ունեցել: Ուժի կիրառումը տեղի է ունեցել մի հատվածում, որը չէր երևում՝ հեռու հիմնական զանգվածից, սիրահարների այգու հետևի մասում: Այնտեղ ցուցարարների թիվը այդքան մեծ չէր, և ոստիկանների համար ավելի հեշտ էր վերահսկել և մեկուսացնել այն ցուցարարներին, որոնք քարեր կամ շշեր էին նետում: Ես տեսել եմ այդպիսի կադրեր, որտեղ ցուցարարները կոտրում էին սալիկները, որպեսզի քարեր նետեին: Բայց դա չի նշանակում, որ պետք է հատուկ միջոցներ կիրառեին: Պետք է մեկուսացնեին նմնա անձանց և հսկեին հանրահավաքի ընթացքը»,-նշեց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով, ոստիկանների թիվը գերազանցում էր ցուցարարների թվին:

«Այդ քանակությամբ չկարողանալ վերահսկել և կիրառել հատուկ միջոցներ, լուսաձայնային նռնակներ, ինչից շատ վնասվածքներ են ստանում մարդիկ: Դրան զուգահեռ ընթանում էր ԱԺ նիստը, ընդդիմությունը և իշխանությունը շարունակում էին իրենց անպտուղ հարցուպատասխանը՝ բոլորովին անտեսելով դրսում կանգնած մարդկանց: Եթե դուք նույնիս ատում եք Բագրատ Սրբազանին, բայց այնտեղ ժողովուրդ է հավաքված, բռնություն է կիրառվում: Սա ցույց է տալիս, որ քաղաքական շահերը ամեն ինչից վեր են, և մշտապես տուժում են քաղաքացիները»,-ասաց նա:  

Հարցին, թե արդյո՞ք իրավապաշտպանը չի կարծում, որ ոստիկանների թիրախում հենց լրատվամիջոցների աշխատակիցներն էին՝ հաշվի առնելով, որ տուժածների մեջ մեծ թվով լրագրողներ և օպերատորներ կային, Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց.

«Չեմ կարող նման հայտարարություն անել, որ ոստիկանների թիրախում լրագրողներն էին, բայց այն, որ նրանց համար միևնույն էր, որ լրագրողներ են աշխատում, դա փաստ է: Ոստիկանությունը չպիտի կատարի ապօրինի հրահանգներ: Եթե հենց բռնության ժամանակ Ալեն Սիմոնյանը ներսում ասում է՝ լավ են անում, նշանակում է՝ ուղիղ հրահանգներ են իջեցնում, որ ոստիկանությունը նույն ոգով շարունակի»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ