News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Լատվիա-ռուսական սահմանին մոտ 130 կիլոմետր պարիսպ է կառուցվել, ինչը սահմանի ընդհանուր երկարության 46%-ն է։

Delfi պորտալը՝ վկայակոչելով Valsts nekustamie īpašumi (VNĪ) ընկերության խորհրդի անդամ Ելենա Գավրիլովային, հայտնել է, որ շինարարական աշխատանքները միաժամանակ ընթանում են վեց հատվածներում, իսկ արգելապատնեշի ավարտն առաջնահերթ հատվածներում նախատեսվում է մինչև 2024 թվականի վերջ։

«Լատվիա-ռուսական սահմանին բացակայող արգելապատնեշի կառուցումը VNĪ-ի առաջնահերթություններից է, և շինարարության առավելագույն արագ տեմպերն ապահովելու համար արվում է հնարավոր ամեն ինչ, և աշխատանքներն իրականացվում են միաժամանակ մի քանի հատվածներում», - նշել է Գավրիլովան՝ ընդգծելով, որ շաբաթական միջինը վեց կիլոմետր երկարությամբ հատված է կառուցվում։

Մոտ 28 կիլոմետր երկարությամբ առանձնապես բարդ հատվածների շինարարական աշխատանքներն ու ենթակառուցվածքների կառուցումը կտևեն մինչև 2025 թվականի վերջ։

Լատվիա-ռուսական սահմանի ընդհանուր երկարությունը 283,6 կիլոմետր է։

Արևելյան սահմանի կառուցման նախագիծը վերահսկում է երկրի տարբեր նախարարություններ և գերատեսչություններ ներառող Արտաքին սահմանային ենթակառուցվածքների շինարարության վերահսկողության կոմիտեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ