News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայից առևանգված Սուրեն Պետրոսյանը վերդարձել է տուն: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեց իր մերձավորներից մեկը:

Նրա խոսքով, Սուրեն Պետրոսյանը ժամը 20:00-ին մասնակցելու է ԱԺ-ի դիմաց կայանալիք հանրահավաքին, որի մասին այսօր հայտարարել էր Բագրատ Սրբազանը:

Թե որտեղ էր այս ընթացքում գտնվում Սուրեն Պետրոսյանը, դեռևս հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով, Սուրեն Պետրոսյանը շուրջ մեկ օրը կապի դուրս չէր եկել ընտանիքի անդամների հետ և զրկված էր իր ընտրությամբ որևէ անձի իր գտնվելու մասին տեղեկացնելու իրավունքից, փաստաբանի հետ կապվելու իրավունքից:

Հիշեցնենք, որ երեկ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝  քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ