News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Գերմանիան հինգշաբթի ընդունել է համայն Եվրոպայից ժամանած ոստիկաններին՝ 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հնարավոր սպառնալիքներից պաշտպանությունն ամրապնդելու համար, հայտնել է Reuters-ը։

Ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը խոստացել է բացման խաղից առաջ աչալուրջ լինել։

«Մեր ուշադրության կենտրոնում, բնականաբար, առաջին հերթին իսլամիստական ​​ահաբեկչության սպառնալիքն է, խուլիգանները և նրանց իրավախախտումները, ամենօրյա հանցավորությունը, բռնություն հգործադրող հանցագործները, իսկ այս անգամ նաև կիբեր հարձակումները», - ասել է Ֆեզերը՝ միջոցառման անվտանգությունն ապահովելու համար ժամանած 350 օտարերկրյա ոստիկանների պարգեվատրման արարողությանը:

«Իսլամական պետության» նման խմբվորումները մեկամսյա մրցախաղում արդեն հարձակման կոչ են արել։ Առաջնությունը կսկսվի ուրբաթ՝ A խմբի հետ Շոտլանդիայի դեմ խաղով:

«Ահա թե ինչու մեր անվտանգության մարմինները ուշադիր հետևում են իսլամիստների թատերաբեմին», - ասել է Ֆեզերը՝ հավելելով, որ իշխանությունները որևէ կոնկրետ դավադրության մասին ներկա պահին տեղյակ չեն:

Գերմանիայում ակնկալում են, որ հանդիպումներին կմասնակցի 2,7 միլիոն մարդ ամբողջ երկրի մարզադաշտերում և մոտ 12 միլիոն՝ բացօթյա երկրպագուների գոտիներում, ներառյալ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի դիմաց խոտածածկ տարածքը:

2006 թվականին Գերմանիայում անցկացված Ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ երկրպագուների գոտիները ժողովրդականություն էին վայելում, բայց դեռ անհրաժեշտ կլինի պարզել՝ արդյոք միջոցառման ժամանակ հանրային տրամադրությունը կարող է վեր լինել  ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտության ժամանակ ի հայտ եկած լարվածությունից, և մանավանդ, որ ծայրահեղ աջերը Եվրոպայում իրենց գաղափարների նկատմամբ հանրային աջակցության աճի միտում են նկատում։

«Ոմանք ձգտում են այդ հակամարտությունները տեղափոխել մեր երկիր»,- զգուշացրել է նախարարը՝ հավելելով, որ գերմանիայի փողոցներում քարոզչության և ատելության հրահրման նկատմամբ անհանդուրժող կլինեն։

Մրցաշարի անվտանգությունն ամեն օր ապահովվելու է մոտ 22 հազար ոստիկան։

Գերմանիայի անվտանգության մարմիններն համագործակցում են միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելու համար հնարավոր սպառնալիքները, ուժեղացվել է երկրի սահմանային հսկողությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ