News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է կազմակերպել քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ հանդիպումների շարք՝ իրազեկելու urban.e-gov.am հարթակում մասնագետների հավաստագրման և կազմակերպությունների լիցենզավորման գործընթացների մասին: Պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ժամանակացույցին ծանոթանալու և առցանց հերթագրվելու համար urban.e-gov.am հարթակում ստեղծվել է առանձին բաժին։ Հունիս ամսվա ընթացքում նախատեսված է 6 հանդիպում, որից մեկն արդեն կայացել է հունիսի 12-ին։ Նախորդող ամիսներին կազմակերպվել է իրազեկման 10 հանդիպում։

Քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ կոմիտեի և քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական հարթակը սպասարկող մասնագետները ոլորտի ներկայացուցիչներին ծանոթացնում են հավաստագրման և լիցենզավորման համար առցանց դիմումներ ներկայացնելու կարգին և առանձնահատկություններին, նոր օրենսդրության պահանջներին, բացատրում քայլերի հաջորդականությունն ու պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին: Բացի այդ, հարթակը սպասարկող ընկերության գրասենյակում հայտերը լրացնելիս տրամադրվում է տեխնիկական անվճար աջակցություն։

Հիշեցնենք, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Գործընթացները նկարագրված են անիմացիոն հոլովակում։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի  լիցենզավորման վարչություն (հեռ.  011  621  761,  011  621  763,  011  621  766, 011  621  730 և 011  621  812):

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ