News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը


Ինձ թվում է, որ պետք է առանձնացնել այն թեմաները, որոնք դուք միավորել եք մեկ հարցի մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Մոսկվան հույս ունի՞ վերականգնել հարաբերությունները Երևանի հետ իշխանափոխության դեպքում, և որոնք են Ռուսաստանի ակնկալիքները։ 

«Նախ, բոլոր իրադարձությունները, որոնք վերաբերում են կոնկրետ երկրի ներքաղաքական կյանքին, և Հայաստանը բացառություն չէ, այս կամ այն ​​ինքնիշխան պետության ներքին գործն է։

Երկրորդ կետը հայ ժողովրդի հետ հարաբերություններն են, Հայաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում միշտ առաջնահերթ են եղել մեզ համար մի շարք պատճառներով՝ պատմական, տնտեսական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական։ Դրանք միշտ կառուցվել են հավասարության, շահերի փոխադարձ նկատառման, տարածաշրջանում իրավիճակի բարդության ըմբռնման վրա։ Ես, հավանաբար, չպետք է թվարկեմ դրանք, բայց քանի որ դուք հարցրեցիք դրա մասին, ահա, դուք ասացիք՝ Ռուսաստանը մտադրություն ունի՞, ինչպես դուք ասացի՞ք... վերականգնել հարաբերությունները... Ես հասկանում եմ, որ շատերն են ուզում տապալել դրանք, և շատերն են շատ բան արել երկկողմ հարաբերություններին վնասելու համար, բայց ինձ թվում է, որ Ռուսաստանն իր բաց սրտով, իր լայն հոգով ամեն ինչ արեց, որ այդ փորձերն ապարդյուն լինեն, չնայած իր հասցեին նույնիսկ շատ ոչ ադեկվատ, երբեմն ծայրահեղ վիրավորական հայտարարություններին, ուղղված ապակառուցողական քայլերին, դուք ճիշտ ասացիք ոչ թե խաթարելու Ռուսաստանը, միգուցե այդտեղ էին նպատակադրում, այլ  երկկողմ հարաբերությունների խաթարում, ինչն, առաջին հերթին, ռիկոշետով հարվածել է Հայաստանի ժողովրդին՝ խարխլելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով, «հենց այդ տարածաշրջանային կայունության ու անվտանգության մեջ, ներեցեք ինձ այս բառի համար, ներդում է արված, և եթե ասենք այնպես, ինչպես կա, ուրեմն զոհաբերվել են այնքան մարդկանց կյանքեր ու ճակատագրեր՝ թե՛ Հայաստանում և թե՛ այլ երկրներում ապրող և զգալի չափով նաև մեր երկրի քաղաքացիների. մեր զինվորականների, համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների, սահմանապահների, ովքեր, զոհաբերելով իրենց կյանքը, առողջությունը, բարեկեցությունը, պաշտպանեցին տեղական տարածաշրջանը և Հայաստանի ժողովրդին, իհարկե, առաջին հերթին, երկարամյա հակամարտություններից, բնական աղետներից, շրջապտույտներից ու անախորժություններից, որ այս ամենն, իհարկե, արժեր հաշվի առնել»։

«Եվ մենք դուրս ենք բերում մեր հարաբերությունները ցանկացած ցածր կետից, որտեղ խելագար գլուխները բազմիցս փորձել են դրանք տանել, ովքեր, ինձ թվում է, երբեմն կամ ոչնչի մասին չէին մտածում, կամ մտածում էին միայն փողի կամ սեփական ամբիցիաների մասին։ Ուստի, վստահ եղեք, մենք միշտ բարեկամ ենք լինելու Հայաստանի հետ և զարգացնելու ենք հարաբերությունները, քանի որ խոսքը կոնկրետ անհատականությունների մասին չէ, որոնք որոշակի ժամանակահատվածներում հայտնվում են տարբեր երկրների քաղաքական հորիզոններում։ Խոսքը ժողովրդի մասին է, խոսքը երկու երկրների մասին է։ Ես ասացի՝ մենք այնքան հոգի, այնքան ջանք, այնքան ջերմություն ենք ներդրել մեր հարաբերությունների զարգացման համար, որ ոչ ոք չի կարողանա դրանք փչացնել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ