News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

Բաղրամյան պողոտայից երեկ՝ հունիսի 12-ին, 72 ժամով ձերբակալված Տեր Սամվել վարդապետն այսօր ժամանակից շուտ ազատ է արձակվել: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Ինձ տեղեկացրին, որ նրան այսօր ՁՊՎ-ից տարել էին հարցաքննության համար, հետո ՔԿ-ից ազատ է արձակվել՝ ապացույցների բացակայության պատճառով»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիայից հետո հանցանք կատարելու կասկածով ձերբակալված անձանց թիվը հասել է 28–ի։ Այս մասին NEWS.am-ին հայտնել էր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 «6 անձ Էրեբունու ոստիկանական բաժնում են, 12–ը` Կենտրոնի, 10-ը` Նոր Նորքի։ Նրանց թվում է նաև Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը, որին բռնության են ենթարկել, ճղել են նրա սքեմը»,– ասել նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք: Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ