News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ֆոնդային շուկայում կարող են լինել կարճաժամկետ տատանումներ, մինչդեռ հիմնական խաղացողները հարմարվում են նոր իրականությանը: Կա ադապտացիոն գործիքակազմ՝ սա արտաբորսային առևտուր է: Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով դոլարով առևտուրը Ռուսաստանում դադարեցվել է։

Ռուսաստանի Դաշնության բանկը հայտնել է, որ «Մոսկովյան բորսա» խմբի դեմ ԱՄՆ սահմանափակող միջոցների ներդրման առնչությամբ բորսայական առևտուրը և մատակարարվող ԱՄՆ դոլարով և եվրոյով գործիքների հաշվարկները կասեցվում են:

Դա տեղի է ունեցել, երբ ԱՄՆ-ը հայտարարեց, որ Մոսկվայի բորսայի և նրա անդամների, «Հաշվարկային ազգային դեպոզիտարիայի» և «Ազգային քլիրինգային կենտրոնի» դեմ պատժամիջոցներ է սահմանում։ Դա բորսային սակարկությունները դոլարով տեխնիկապես անհնար է դարձնում, և հունիսի 13-ից նման առևտուր չի լինի։

Միաժամանակ, բորսայի մյուս բոլոր սեգմենտներով և ռուբլով և այլ արժույթներով փոխանակման գործիքներով սակարկությունը կարվի սովորական ռեժիմով: ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքները կշարունակվեն արտաբորսային շուկայում։

Ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլլինան հայտարարել էր, որ արտաբորսային շուկան ապահովում է երկրում արտարժույթի սակարկության 53%-ը։

«Պատժամիջոցները կազդեն բորսայական առևտրի վրա, դա կհանգեցնի նրան, որ Ռուսաստանը կարող է դոլարը փոխարինել չինական յուանով, բայց այս արտաբորսային առևտրի վրա ամենը որևէ ազդեցություն չի ունենա։

Փոփոխություններն առնչվում են խոշոր գործարքներին, որոնց միջոցով սակարկություն են անում բորսայում։ Ռուսաստանը պատրաստ էր դրան։ Չի բացառվում, որ ժամանակավոր տատանումներ կլինեն, բայց ամենայն հավանականությամբ էական փոփոխություններ չեն լինի»,- նշել է Ադոնցը։

Նրա համոզմամբ՝ այս փոփոխություններն Հայաստանի արտարժույթի շուկայի վրա էական ազդեցություն չեն ունենա։

Տնտեսագետը չի բացառել նաև, որ Հայաստանում ռուբլու փոխարժեքը երկարաժամկետ հեռանկարում առանձնապես չի տատանվի, քանի որ «երկու կողմից էլ շարժ կլինի»։

«Մի կողմից ռուբլու պահանջարկը կաճի, քանի որ մարդիկ կձգտեն ազատվել դոլարից և եվրոյից, քանի որ դրանք բորսայում չեն վաճառվի։

Բայց միևնույն ժամանակ մարդկանց որոշակի հատվածի համար այս իրավիճակը, ընդհակառակը, կարող է անհանգստացնել ռուբլու հնարավոր արժեզրկման առումով, ինչը կհանգեցնի դոլարի և եվրոյի պահանջարկի աճի։

Խաղացողներին երկու տեսակի անորոշություն է մտահոգում։ Մեկը մտածում է դոլարից արագ ազատվելու և ռուբլով փոխարինելու մասին, քանի որ վաճառքի խնդիր կա։ Մյուսներին կարող է անհանգստացնել ռուբլու հնարավոր արժեզրկումը, ինչը կարող է պատճառ դառնալ, որ նրանք սկսեն տենդորեն դոլար և եվրո գնել:

Հայաստանում փոխարժեքի հավասարակշռմանը հանգեցնող այս երկու գործընթացները կարող են շատ արագ տեղի ունենալ»,- եզրափակել է Ադոնցը։

Նշենք, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 13-ին կազմել է 388,04 դրամ։ Նախորդ օրվա համեմատ այն աճել է 0,43 դրամով, իսկ ռուսական ռուբլին կազմել է 4,36 դրամ (չի փոխվել)։

 

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ