News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

SHOT-ի թելեգրամյան ալիքը հայտնել է, որ ռուս կատակերգու Մաքսիմ Գալկինի ավագ եղբորը խուզարկել են։ գործարար Դմիտրի Գալկինի խուզարկությունները Ռուբլյովկայում տեղի են ունեցել վերջինիս երկքաղաքացիություն ունենալու պատճառով։

Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ Դմիտրի Գալկինը միգրացիոն ծառայությանը չի հայտնել, որ իսրայելական անձնագիր ունի։

«Անվտանգության ուժերը ներխուժել են 59-ամյա գործարարի Ռուբլյովկայի բնակարան, քանի որ նա՝ իր օտարերկրյա գործակալ համարվող եղբոր պես, թաքցրել է իր երկրորդ՝ Իսրայելի քաղաքացիությունը:

Գալկին ավագը կասկածվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրք 330.2 հոդվածով՝ « օտարերկրյա պետության քաղաքացիություն ունենալու մասին ծանուցում ներկայացնելու պարտավորությունը ՌԴ քաղաքացու կողմից չկատարելը»:

Դմիտրի Գալկինը մինչև 2017 թվականը եղել է Ռազմարդյունաբերական ընկերություն ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը։ Իրավաբանական անձանց ռեգիստրում գործարարն այժմ նշված է որպես «Զինագործական արտադրամասեր» ՍՊԸ-ի համահիմնադիր. ընկերությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կապալառուն է:

«Ըստ մեր աղբյուրի՝ Գալկինի մոտ խուզարկությունները չեն ռազմական գերատեսչությանը չեն առնչվում»,- նշել է SHOT-ի թելեգրամյան ալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ