News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար ժամանակ կպահանջվի։ Այս մասին հունիսի 13-ին Ազգային ժողովի նիստում ասել է Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին։ Նա ընդգծեց, որ հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից։

«Առաջինը բուն պատժամիջոցների մասին լուրերի ազդեցությունն է, երկրորդը՝ դրանց իրական երկարաժամկետ ազդեցությունը։ Ես դեռ չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ պատժամիջոցների փաթեթին, և մեզ որոշակի ժամանակ է պետք դրանց մասշտաբներն ու խորությունը գնահատելու համար։ Միայն սրանից հետո կունենանք միջնաժամկետ կանխատեսումներ»,- ասաց Գալստյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ