News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն իր ելույթում անդրադարձել է այդ հարցին, նշելով, որ մինչև վերջին օրը Արցախի պաշտպանության բանակը ենթարկվում էր Հայաստանի կառավարությանը, և հանդիսանում էր ՊՆ-ի կառուցվածքային ստորաբաժանում: Սա այն ճշմարտությունն է, որ մեր ժողովուրդը պետք է իմանա, և չփորձեն մեղավորներ գտնել այդ հարցում: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախը հանձնել է ոչ թե ՀՀ իշխանությունը, այլ Արցախում սեպտեմբերին ընտրված իշխանությունը՝ ի դեմս Սամվել Շահրամանյանի:

Սամվել Շահրամանյանը նշեց, որ առաջիկայում հանրայնորեն կանդրադառնա ԱԺ-ում հնչած բոլոր հայտարարություններին, և հանրությունը կտեղեկանա ճշմարտության մասին:

«Երեկ ԱԺ-ում հնչած հայտարարությունները որևէ կապ չունեն իրականության հետ: Առաջինը կուզենայի անդրադառնալ այն հայտարարությանը, թե Արցախի կառավարությունը դիմացել է երկու ժամ, ինչից հետո խնդրել ենք դուրս գալ այնտեղից: Դա այդպես չէ. արցախցիները դիմացել են 32 տարի, և 7 տարեկանից բարձր ցանկացած երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմ»,-հավելեց նա:

Անդրադառնելով 2023 թվականի սեպտեմբերյան գործողություններին, Սամվել Շահրամանյանն ասաց. «Ես իմ ելույթներում նշել եմ, որ ժամեր անց մենք հասկացել ենք, որ մենակ ենք, և դիմադրել մեկը 12 հարաբերակցությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի դեմ հնարավոր չէր: Պետք էր փրկել կյանքեր, ինչը Արցախի կառավարությունն արել է: Ինչ վերաբերում է նրան, որ մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել, ես ուզում եմ տեղեկացնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանար, թե սպառազինությունը ում հաշվեկշռում էր գտնվում, ով էր պատասխանատու դրա համար և ում էր ենթարկվում Պաշտպանության բանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ