News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:

«Տուժածներից մյուսն էլ դեռ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում. նրա վիճակը գնահատվում է ծանր: Մյուս չորս տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար»,-հայտնեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունից տուժած 7 անձ տեղափոխվել էր Երևանի Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն: Տուժածներից երկուսը գտնվում էին վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ