News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում կիբերհանցագործությունների դեմ պայքարն ակտիվացնելու անհրաժեշտություն կա։ Դրա մասին հունիսի 13-ին Ազգային ժողովում՝ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է  ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում նկատվում է կիբերհանցագործության աճ։ Ըստ ՆԳՆ ներկայացուցչի՝ այս խնդրին բախվում են աշխարհի շատ երկրներում։

«Խնդիրն ավելի է սրվում նաև այն պատճառո, որ հանցավոր գործունեություն տվյալ տեսակը աստիճանաբար անդրսահմանային է դառնում»,- նշել է Սարգսյանը։

Փոխնախարարը նշել է, որ հենց այդ պատճառով և արդյունավետ պայքար ապահովելու նպատակով անհրաժեշտ է միջպետական ​​համագործակցության հաստատումը։

Ըստ կառավարության ներկայացուցչի՝ այդ առումով պակաս կարևոր չէ ներպետական ​​օրենսդրությունը, որը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին և փորձին՝ նման կերպ նպաստելով վերոնշյալ երևույթի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։

«Գործնականում մենք, օրինակ, բախվում ենք կիբերհանցագործությունների նույնականացման խնդրին»,- հայտարարել է ՀՀ ներքին գործերի փոխնախարարը։

Նա, մասնավորապես, առաջարկել է կիբերհանցագործությունները մատնանշող հստակ ցուցակ կազմել։ Ըստ Սարգսյանի՝ ոչ բոլոր հանցագործություններն ու օրինախախտումները կարող են գնահատվել և բնորոշվել իբրև «կիբերհանցագործություն»։ Ելնելով դրանից, Սարգսյանն առաջարկել է որոշակի պարզաբանումներ, ինչպես նաև հստակություններ մտցնել։

Փոխնախարարը միաժամանակ նշել է պաշտոնատար անձանց  և քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կրիպտո ակտիվները հայտարարագրման անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ