News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Այս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ էլ հայրենիք, այս մարդիկ ունեն փող, փողի տենչ, իրենց աթոռը եւ դրանից այն կողմ ոչ մի բան: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Իրենց համար ինչ արժեք ունի հայրենիք, հայոց եկեղեցի, ամենայն հայոց հայրապետ, պետություն, երազանք, իղձեր, ինչ-որ արժեքներ, բացարձակ չունի: Դուք եք հասցրել այդ վիճակին, որ հոգեւորականը ստիպված փողոց է դուրս գալու, աղաղակելու, դուք եք հասցրել»,-ասաց նա:

Բագրատ սրբազանը անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ 2018 թվկանից անհայտ էր, որ Արցախի որեւէ կարգավիճակ հնարավոր չէ, ասաց, որ Փաշինյանը ոչ միայն չի ասել այդ մասին, այլեւ 2021 թվականին կառավարության ծրագրում այլ բան էր գրում` անջատում հանուն փրկության, Շուշիի եւ Հադրութւ դեօկուպացիայից խոսում:

«Այ ստախոս ինչի էիք գրում, մենք լրիվ ստի մեջ ենք ապրում»,-ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե Բագրատ Սրբազանի շարժումը կապում են Ռուսաստաի հետ, սրբազանը ասաց, որ նախօրեին Փաշինյանն էր շնորհավորում Պուտինին եւ Միշուստինին. «Երեկ ե՞ս էի լորձաշատ շնորհավորանքներ ուղղում Պուտինին եւ Միշուստինին, ինքն էր չէ շնորհավորում, ինչի մասին է խոսքը: Այս սուտասանը բոլորի ծառան է, բոլոր աշխարհաքաղաքական ուժերի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, իր չսիրած Ռուսաստանի, բոլորի»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ