News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը


Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ գտվում է Բաքվի բանտերում, կենդանի պատանդ է մնացել և ապահովել մեր բնակչության դուրսբերումը: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները դասալիքներ են:

«Մենք որևէ մեկին լսելու կամ չլսելու կարիք չունենք, մենք ունենք Սահմանադրություն, որի համաձայն իրականացրել ենք քայլեր: Ես նշել եմ, որ ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո ունեցել ենք հետևյալ իրավիճակը. բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին ադրբեջանական զինված ուժերի կողմից, քաղաքացիական բնակավայրերը և բնակչությունը վտանգի տակ էին, օդանավակայանում ունեցել ենք տարբեր շրջաններից տեղափոխված  6000-ից ավելի քաղաքացիներ: Այն որոշումները, որոնք մենք կայացրել ենք, մեր հասարակության և մեր ժողովրդի պահանջն են եղել: Եթե մեր ժողովուրդը ցանկություն ունենար մնալ և Ադրբեջանի կազմում ինտեգրվեր..., իրենք իրենց կարծիքն արտահայտել են միասնական դուրս գալով, սա էլ հանրաքվեի ինչ-որ տարբերակ էր»,-ասաց Սամվել Շահրամանյանը:

«Նիկոլ Փաշինյանը երբ խոսում էր նշաձողի իջեցման մասին, նաև շեշտում էր, որ նախորդ նախագահը՝ երևի խոսքը Արայիկ Հարությունյանի մասին է, տեղյակ էր, թե ինչ պիտի աներ այդ նշաձողն իջեցնելու համար: Ես Արցախում տեսել եմ բազմահազարանոց հավաքներ, որտեղ ժողվուրդը հետ չէր կանգնում իր ինքնորոշման իրավունքից, կարգավիճակից, տեսել եմ նախագահ, որը տարբեր առիթներով հայտարարում էր, որ ոչ մի կառավարություն չի կարող հետ քայլ անել ժողովրդի որոշումից: Սա ապացույցն է նրան, որ հասարակությունը պատրաստ չէր նշաձողի իջեցմանը»,-հավելեց Արցախի նախագահը:

Տպել
Ամենաշատ