News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Դուք երեկ մեծագույն հաղթանակ եք արձանագրել, ժողովուրդ։ Իրենք մտածում էին, որ դուք կվախենաք, սակայն այս պայքարը ճշմարտության համար է եւ պայքարող մարդը չի կարող վախենալ։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հանրահավաքին հայտարարեց Բագրատ Սրբազանը:

«Երեկ մինչեւ լույս շրջել ենք հիվանդանոցներում, բոլորը բեկորային վնասվածքներ էին ստացել, հիմա սա պատերազմի մասին է սեփական ժողովրդի դեմ, թե` ոչ, սա ատելության մասին է իր սեփական ժողովրդի դեմ, թե` ոչ:  Դրա համար ենք ասում` այս պայքարը ավելին է քան իշխանափոխությունը,մեր երկրի կենսունակության մասին է, մեր ժողղովրդի արժեքների փոփոխության մասին է, որոնք որ դուք այս բոլոր օրերին ցուցադրել եք կենդանի կերպով եւ երեկ էլ դրա բարձրագույն ցուցադրություն էր` անկախ նրանից, թե այս պատերից ներքո ինչ կբարբաջեն եւ ինչ կասեն, ինչպիսի գործեր կփորձեն հարուցել եւ կարել: Մեր բոլոր վիրավորում ստացածները միայն մեկ բառ են ասել` չնահանջել այս ճանապարհից անկախ բոլոր տեսակի դժվարություններից»,-ասաց նա:

 Բագրատ Սրբազանն ասաց, որ մեր երկրում պետք է փոփոխություն լինի, չի կարող կյանքը այս կերպ շարունակվել:

«Կգա այդ հաղթանակը, մի օր շուտ, մի օր ուշ, բայց կգա: Ես էլի եմ ասում ժողովուրդ ջան, էն վիճակը, զգացմունքը, միտքը որ ամեն ժամ արտահայտում եք արդեն մեծագույն հաղթանակի գրավական է: դուք այդ չվախեցող ժողովուրդն եք, որոնց համար ամեն ինչից վեր պատիվն ու հայրենիքն է»,-ասաց նա:

 Սրբազանը նաեւ հայտարարեց, որ իրենք հայտարարել են 96 ժամյա ռեժիմի մասին, սակայն այս օրերի ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել, իշխանությունը նույնիսկ ստիպված եղավ զենք կիրառել ժողովրդի դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ