News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Կապիտոլիում կատարած այցի ժամանակ հինգշաբթի քննադատել է ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային՝ Հանրապետական կուսակցության ​​օրենսդիրներին կոչ անելով նվազեցնել վարձահատուցման հարկերը և անդրադարձել է մաքսատուրքերի թեմային, հայտնել է Reuters-ը։

Դռնփակ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ձգտելու է Ներկայացուցիչների պալատում ընդլայնել 218-213 ձայն կազմող կուսակցական մեծամասնությունը և օգնելու է  վերընտրել նույնիսկ այն երկու հանրապետական ​​պալատի անդամներին, որոնք 2021 թվականի հունվարի 6-ին իր կողմնակիցների կատարած հարձակումից հետո քվեարկել էին իրեն իմփիչմենթի ենթարկելու օգտին։

Թրամփը միաժամանակ Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին կոչ է արել առաջ չմղել հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ ազգային արգելքը և հորդորել է հրաժարվել կուսակցական ներքին վեճերից, որոնք խաթարում են դրանց արդյունավետությունը:

Օրենսդիրները նշել են, որ Թրամփը քննադատել է Ուկրաինային՝ հանրապետականների աջակցությամբ վերջերս ընդունված 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը:

Հանրապետական ​​կուսակցության խոսնակ Դոն Բեկոնը պատմել է, որ Թրամփն ասել է՝ ո՞րն է մեր օգուտը, եթե Ուկրաինան հաղթի։ Ըստ խոսնակի՝ Թրամփը նաև ողջունել է չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը։

«Նա ուղղակի ասաց, որ մաքսատուրքերը գործադիր իշխանության համար հզոր գործիք են։ Եվ դուք կարող եք դա օգտագործել Չինաստանի հետ ձեր բանակցություններում և հասնել զիջումների»,- նշել է Բեկոնը։

Իր հերթին, Հանրապետական կուսակցության անզիջում ներկայացուցիչ Մեթ Գեյցը  հայտարարել է, որ Թրամփը ողջունել է մաքսատուրքերը՝ ԱՄՆ պողպատաձուլական արդյունաբերությունը պաշտպանելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ