News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 13-ին Հայաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել օրենքում փոփոխություններին, ըստ որոնց՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարը երկրում կուժեղացվի և կակտիվացվի։

Խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքում լրացումներ մտցնելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին։ Նախագիծն ընդունվել է միաձայն՝ 66 կողմ ձայնով։ Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։

Այսպիսով, կիբերհանցագործությունների մասին կոնկրետ ցուցակ կստեղծվի։ Ըստ ՆԳՆ-ի՝ ոչ բոլոր հանցագործությունները և օրինախախտումները կարող են գնահատվել և որակվել իբրև «կիբերհանցագործություն»։ Ելնելով դրանից՝ առաջարկվել է մտցնել որոշակի պարզաբանումներ, ինչպես նաև հստակություններ։

Մասնավորապես, հանցագործություն կհամարվի ներթափանցումը համակարգիչ կամ համակարգչային ցանց, համակարգչային տվյալների փոփոխումը, համակարգչային նենգադուլը (վնասաբեր  ծրագրային ապահովման միջոցով համակարգիչների խափանումը), ֆիշինգը (տվյալների գողություն կամ օգտագործում) և այլն: Կիբերհանցագործություն կհամարվի նաև մանկական պոռնոգրաֆիայի տարածումը և նույնիսկ նմանօրինակ նյութերի դիտումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ