News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում նախօրեին ՆԱՍԱ-ի կենտրոնակայանում անցկացված արարողության ժամանակ Հայաստանը դարձավ Արտեմիսի համաձայնագիրը ստորագրած 43-րդ երկիրը, հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարությունից։

Արտեմիսի համաձայնագիրը 2020 թվականին մշակել են Միացյալ Նահանգների և յոթ այլ երկրներ՝ ստեղծելու համար սկզբունքների գործնական փաթեթ, որոնցով պետք է առաջնորդվեն տիեզերքն ուսումնասիրելիս և օգտագործելիս:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը համաձայնագրերը ստորագրել է Հայաստանի անունից՝ ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Մարտա Սանդոյանի, ՀՀ-ում առաքելության պետի տեղակալ Արթուր Գրիգորյանի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջենիֆեր Լիթլջոնի և NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնի ներկայությամբ։

Նշվում է, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ երկկողմ համագործակցության աճը և աջակցում է Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու վարչապետ Փաշինյանի ջանքերին։

«Միացյալ Նահանգները գովաբանում է Հայաստանին՝ միանալով 42 այլ երկրների՝ Անգոլայի, Արգենտինայի, Ավստրալիայի, Բահրեյնի, Բելգիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Կանադայի, Կոլումբիայի, Չեխիայի, Էկվադորի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսլանդիայի, Հնդկաստանի, Իսրայելի, Իտալիայի, Ճապոնիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մեքսիկայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նիգերիայի, Պերուի, Լեհաստանի, Կորեայի Հանրապետության, Ռումինիայի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Սինգապուրի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության, ԱՄՆ-ի և Ուրուգվայի` և վերահաստատում քաղաքացիական տիեզերական կայուն գործունեության Համաձայնագրի սկզբունքները: Պետքարտուղարությունն ու ՆԱՍԱ-ն ղեկավարում են ԱՄՆ-ում Համաձայնագրերի իրագործումն ու իրականացումը»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ