News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ողբերգական մահից հետո Իրանի համար ծանր ժամանակահատվածում ցուցաբերած աջակցության համար։

Զրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահները հետաքրքրություն են հայտնել նաև երկրների միջև համագործակցության հետագա զարգացման հանդեպ։ Կողմերն անդրադարձել են նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերին, ներառյալ՝ ԲՐԻԿՍ-ի ասոցիացիայում ռուսական նախագահության առնչությամբ։

«Երկու կողմերն էլ հետաքրքրություն են հայտնել ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման, ներառյալ՝ էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ