News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի Իտալիայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում անվտանգության 10-ամյա երկկողմ համաձայնագիր են ստորագրել, որի նպատակն է ուժեղացնել ռուսական ուժերից Ուկրաինայի պաշտպանությունը, հայտնել է Reuters-ը։ Համաձայնագիրը պետք է քայլ լինի Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, ասված է համաձայնագրի տեքստում։

«Կողմերը ճանաչում են այս համաձայնագիրը որպես ՆԱՏՕ-ի դաշինքին Ուկրաինայի հնարավոր անդամակցության կամուրջ»,- մասնավորապես նշված է փաստաթղթում։

Ուկրաինայի դեմ զինված հարձակման կամ սպառնալիքի դեպքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն 24 ժամվա ընթացքում՝ քննարկելու համար պատասխան միջոցառումները  և պարզելու՝ Ուկրաինային ինչ լրացուցիչ պաշտպանության կարիքներ են անհրաժեշտ, ասված է համաձայնագրում:

Ըստ համաձայնագրի՝ Միացյալ Նահանգները Ուկրաինայի արևելյան ճակատում ռուսական նոր մղումների պայմաններում վերահաստատում է իր աջակցությունը Ուկրաինայի՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

«Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար երկու կողմերն էլ գիտակցում են, որ Ուկրաինային անհրաժեշտ են զգալի ռազմական ուժեր, հզոր ներուժ և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) չափանիշներին համապատասխանող շարունակական ներդրումներ պաշտպանական արդյունաբերական բազայում», - ասված է տեքստում:

«Միացյալ Նահանգները մտադիր է երկարաժամկետ նյութական, ուսուցողական, խորհրդատվական, հետախուզական, անվտանգության, պաշտպանական-արդյունաբերական, ինստիտուցիոնալ և այլ աջակցություն տրամադրել Ուկրաինայի անվտանգության և պաշտպանական ուժերի զարգացմանը, որոնք ընդունակ են պաշտպանել ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական Ուկրաինան և զսպել ապագա ագրեսիան», - ասված է ուկրաինա-ամերիկյան համաձայանգրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ