News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Արման Ղազարյանը այցելել են Աշտարակ քաղաքի ՁՊՎ, որտեղ գտնվում են երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներ։ Հայտնում է Ազգային Ճակատ տելեգրամյան ալիքը։

Այցելության ընթացքում պարզ է դարձել, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից բռնությունների։

Քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է։ Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ մարմնի  տարբեր հատվածներում։

Պատգամավորների պնդմամբ՝ ՁՊՎ աշխատակիցները շտապօգնության մեքենաներ են կանչել դեպքի վայր, որից հետո քաղաքացիները տեղափոխվել են Աշտարակի բժկական կենտրոն հետազոտման և բուժօգնության համար:

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և փաստաբանները շարունակում են այցելությունները հիվանդանոցներ և ՁՊՎ-ներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ