News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը կմեկնի Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ մասնակցելու համար Ժողովրդավարության հարցերով ԱՄՆ-Հայաստան տեղական ինքնակառավարման համաժողովին և հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Դրա մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։

«Այդ այցն արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերն առավել խոր ամրապնդելու մեր մտադրությունը։

Պետքարտուղարի տեղակալ Վերման կգլխավորի Կալիֆոռնիան, Կանզասը, Միչիգանը, Մոնտանան և Փենսիլվանիան ներկայացնող նահանգային և տեղական կառավարման պաշտոնյաների պատվիրակությունը: Նրան կուղեկցեն քաղաքային և պետական ​​դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը, որը ղեկավարում է Պետքարտուղարության ենթազգային դիվանագիտության նոր խումբը, և Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն:

Պատվիրակությունը կհամագործածցի պետական ​​և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ