News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը


Երեկ Վազգենին եմ այցելել NEWS. am-ի, ոտքը ամբողջովին այլանդակված, կոտրված։ Այս մասին այսօր՝ Բաղրամյանի պողոտայում ասել է Բագրատ Սրբազանը:

«Ոտքը ամբողջությամբ այլանդակված, կոտրված։ Մեր լրագրողներից երեկ պատկերով եմ տեսել, ո՞վ էր, գետնին պառկած, ովքեր որ վնասվել են, վիրավորումներ են ստացել, բեկորներ են կրել, այո, Աբրահամի մասին խոսեցինք, բոլո՜րը։ Այո, մեր հայր Սամվելը, մարդը կանգնած ուղղակի, ձեռքերը պարզած՝ գողացել-տարել են։

Ծնողների մասին էլ եմ խոսել, այո։ Բայց ես, ի մասնավորի, ուզում եմ մասնագիտական իմաստով մեր լրագրողներին վերստին մեր գնահատանքը հայտնել։ Անխո՜նջ աշխատող։ Ռումբ ա գալիս, ես չգիտեմ, ինչեր են անցնում, կապ չունի։ Իրենք նվիրված գործում են։ Եւ նորից մեր իրավապաշտպաններին պիտի ասեմ։ Էս տղերքը ինձ անընդհատ զարմացնում են։ Մեր պատգամավորներին էլ եմ ուզում մեր գնահատանքը հայտնել։ Երեկ ամբողջ գիշեր թե՜ հիվանդանոցում են եղել, թե՜ էդ ձերբակալման վայրերում են եղել։ Մեր իրավապաշտպանները չեն հասցնում, մարդիկ ուղղակի չեն հասցնում։ Երեսուն հոգի էսօր ունենք, հաջորդականն էլ չգիտենք՝ ինչ է լինելու», - ասել է Սրբազանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. Լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ