News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը գոհ չէ այս շաբաթվա սկզբի պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի պատասխանից, քանի որ այն երկար ժամանակ պահանջեց, այնուհետև փոփոխություններ մտցրեց, որոնք հետաձգեցին համաձայնության հասնելը:

Միլլերը շնորհակալություն է հայտնել Կատարին, որը  հակամարտության ամբողջ ընթացքում միջնորդի կարևոր դեր է խաղացել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև՝ նրան անվանելով բացառիկ գործընկեր, որն անխոնջ աշխատում է հրադադարի հասնելու համար:

Միլլերը նաև ընդգծել է Իսրայելի հյուսիսում լարվածության սրման վտանգը, որտեղ երկրի բանակը շարունակում է բախումը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման հետ՝ հայտարարելով, որ իրավիճակը «հասնում է տագնապալի մակարդակի, և դրա լուծման լավագույն միջոցը հրադադարի մասին համաձայնության  ձեռք բերելն է:

«Շատ դժվար է կանխատեսել՝ ինչ իրավիճակի կարող ենք հասնել առաջիկա շաբաթների ընթացքում, սակայն մենք նպատակաուղղված ենք հրադադարի հասնելուն», - ասել է Միլլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ