News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «M6»՝ Շնող-Քարկոփ 2 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Արամ Ն․-ն իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների առջևի աջ անիվը վնասվելու հետևանքով կողաշրջվել է։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ուղևոր, Երևանի բնակիչ 28-ամյա Անդրանիկ Ս․-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ