News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների վարչակազմը հավանություն չի տվել իր զենքով ռուսական տարածքի խորքերը հարվածելուն, այս դիրքորոշումը չի փոխվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը Ռուսաստանի խորքերն ավելի մեծ հեռահարության սպառազինությունների խոցման հարցում»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Իտալիայի հարավային Ապուլիա շրջանում Յոթնյակի խմբի գագաթնաժողովի շրջանակում։ Բայդենին հարցրել են, թե արդյոք նա կքննարկի հարվածներ թույլ տալ Ռուսաստանի տարածքում՝ չնայած իրավիճակի սրման վերաբերյալ մտահոգություններին:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ ամերիկյան զենքը կարող է օգտագործվել ռուս-ուկրաինական սահմանի տարածքում հարվածելու համար՝ «որպեսզի հնարավոր լինի ոչնչացնել և հակազդել նրան, ինչ գալիս է այս սահմանից»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 31-ին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ռուսական տարածքին։ Ինչպես հայտարարեց ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, խոսքը միայն Խարկովի մերձակայքում գտնվող ռուսական շրջանների վրա հարձակումների մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ