News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց Երևանի Արշակունյաց թիվ 20 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկի 149,2 քառ․ մետր մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Էռնեստ Թելմանի անվան թիվ  13 հիմնական դպրոցին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տարածքը ժամանակին դպրոցից վերցվել էր եւ 10  տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էև «Հայ ասպետ» կրթադաստիրակչական բարեգործական հիմնադրամին: Սակայն այժմ այդ հիմնադրամի իրավունքը դադարեցվել է, հետեւաբար, դպրոցի տնօրենը գրությամբ դիմել է, որ տարածքը կրկին իրենց տրվի:

Նշենք, որ դպրոցի հարեւանությամբ կառուցվում է «Բյուրեղ» բնակելի թաղամասը, որը ևս խթան կհանդիսանա դպրոցի դասարանների քանակի ավելացմանը:

Նշենք, որ «Հայ ասպետ» կրթադաստիրակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիրը Արցախի ազգային հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ Կարին Տոնոյանը:

Տպել
Ամենաշատ