News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց թույլատրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ Գողթանիկ գյուղում մոդուլային կրթահամալիրի նոր շենքի կառուցման կապալային աշխատանքների ձեռք բերման նպատակով հայտարարված գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝  գնման պահանջի դադարման հիմքով:

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Գողթանիկի դպրոցահասակ երեխաների սակավաթվության հիմքով դպրոցի նոր շենքի կառուցման աննպատակահարմար լինելով։

Փոքրաքանակ երեխաներով համալրված մոդուլային դպրոցների (կրթահամալիրների) կառուցման ծրագրով բնակավայրերը ընտրվել են հետևյալ սկզբունքների հիման վրա․

տվյալ դպրոցը հանդիսանում է բնակավայրի միակ կրթական օբյեկտը․

տվյալ դպրոցն ունի մինչև 100 աշակերտ.

տվյալ դպրոցն ունի սեյսմակայունության խնդիր և շենքի հիմնանորոգումը կամ վերականգնումը տնտեսապես արդյունավետ չէ․

դպրոցի տեղակայման վայրում կա մոդուլային շենքի տեղակապման համար համապատասխանող հողատարածք։

Վերը նշված սկզբունքներով ընտրվել է նաև գյուղ Գողթանիկը, որտեղ նախատեսվել է կառուցել 184 տեղ հզորությամբ կրթահամալիր:

Ներկայումս, հաշվի առնելով Գողթանիկի միջնակարգ դպրոցում ընդամենը 9 աշակերտի առկայությունը՝ գտնում ենք ոչ նպատակահարմար ժամանակային և ֆինանսական սուղ ռեսուրսներն ուղղել այդ բնակավայրում նոր կրթահամալիրի կառուցմանը։ Փոխարենը աշակերտները կարող են հաճախել եղեգիսի միջնակարգ դպրոց, որի համար ներկայումս կառուցվում է նոր մոդուլային շենք (այս տարի նախատեսվում է ավարտել)։

Տպել
Ամենաշատ