News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ոռոգման նպատակով 2024 թվականին Սևանա լճից 170 մլն խմ ջրառի մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Այս որոշումը պայմանավորված է ոռոգման ջրառաջարկի դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ: 

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվողն ոռոգելի հողերից 2024 թվականի ոռոգման շրջանում, ջրօգտագործողների կողմից ներկայացված ջրապահանջի համաձայն, պայմանագրային ոռոգվելիք հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 30.3 հազար հա, իսկ ոռոգման ջրի պահանջարկը համակարգերի գլխամասերում և Հրազդան գետի հունի լվացման (Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճ) նպատակով գետի հունով բացթողնվող ջրի ծավալը կկազմի շուրջ 516,5մլն մ3:

Նշված ծավալի ջրի պահանջարկը նախատեսվում է ապահովել Հրազդան գետից շուրջ 225,7 մլն մ3, Ազատի ջրամբարից շուրջ 65,1 մլն մ3, Ապարանի ջրամբարից շուրջ 22 մլն մ3 ջրաքանակներով:

Միաժամանակ նախատեսվում է Մխչյանի և Ռանչպար-Արևշատ պոմպակայանների առավելագույն հզորությամբ գործարկմամբ ապահովել շուրջ 40,1 մլն մ3 ջրարտադրություն (ընդամենը՝ 352,9 մլն մ3):

Պահանջարկի և վերը նշված ջրային օբյեկտներից հնարավոր ջրառի՝ ջրառաջարկի տարբերությունը կազմում է շուրջ 163,6 մլն մ3:

Այս որոշման նախագծով նախատեսվել է լճից ոռոգման նպատակով մինչև 170 մլն մ3 ծավալով բացթողում` ներառյալ «Գեղարքունիք» ՋՕԸ-ի ջրառը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ