News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունսիի 14-ի նիստում շուրջ 66 մլն դրամ գումար հատկացրեց Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքների ձեռքբերման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կիրանց գյուղում է գտնվում նորահայտ տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ ստացած 19-րդ դարի Սբ. Երրորդություն եկեղեցին: Խորհրդային տարիներին այն երկար ժամանակ օգտագործվել է որպես պահեստ, այժմ ամբողջությամբ ավերված է եկեղեցու տանիքը, պատերի որոշ հատվածներում առկա են ճաքեր, քանդված է սալահատակը, կարիք կա նաև եկեղեցու տարածքի բարեկարգման։

Խորհրդային տարիների միջամտության արդյունքում որոշ տեղերում փակվել են նաև եկեղեցու մուտքերը կամ պատուհանները, կատարվել են այլ միջամտություններ, որոնք նախատեսվում է վերացնել վերականգնման նախագծով։

Այս որոշմամբ նախատեսվում է գումար հատկացնել եկեղեցու վերականգնման և զանգաշտարակ-ռոտոնդայի տեղադրման համար:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերականգնվի Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին և կտեղադրվի զանգաշտարակ-ռոտոնդան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ