News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 22
Տեսնել լրահոսը

«Հանրակրթության պետական նոր չափորոշչի» ներդրմամբ  պայմանավորված ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների թվով 66 անուն նոր դասագրքերի ստեղծման նպատակով  հայտարարել և իրականացրել էր դրամաշնորհային մրցույթ:

Դրամաշնորհային մրցույթի մասնակիցների կողմից 2024 թվականի ապրիլի 3-ին և 5-ին հայտերի բացման օրը ներկայացվել է թվով 55 անուն դասագիրք։ 2024-2025 ուստարում սովորողներին ուսպլանով նախատեսված բոլոր դասագրքերով ապահովելու նպատակով՝մրցութային հանձնաժողովը որոշել է հայտարարել նոր դրամաշնորհային մրցույթ այն 11 չափաբաժինների մասով, որոնց համար հայտ չէր ներկայացվել, որի համար հայտարարվել է նոր դրամաշնորհային մրցույթ, որի բացումը տեղի կունենա հունիսի 15-ին։

Նախարարության կողմից հաշվարկվել է փորձաքննություն իրականացնող մասնագետների մեկ մամուլի համար վարձատրության չափը /ներառյալ հարկեր, տուրքեր և այլ վճարներ/՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը և կատարված աշխատանքի տևողությունը, որը իրականացվելու է հետևյալ կերպ՝

առարկայական մասնագետ – 17000 ՀՀ դրամ

մանկավարժ - մեթոդիստ- 17000 ՀՀ դրամ

մանկավարժ – հոգեբան 12100 ՀՀ դրամ

հայոց լեզվի մասնագետ – 12500 ՀՀ դրամ

նկարիչ-ձևավորող – 9600 ՀՀ դրամ

բժիշկ-հիգիենիստ – 8200 ՀՀ դրամ։

ԲՈՒՀ-երին հատկացվող ֆինանսական միջոցների չափը հաշվարկվել և հատկացվելու է օգտագործելով վերը նշված չափանիշները։

Առկա խնդրին լուծում տալու նպատակով նախարարությունն առաջարկում է 186 հազար դրամ հատկացնել փորձաքննության գործընթացը կազմակերպելու և համապատասխան մասնագետների վարձատրության համար։

Տպել
Ամենաշատ