News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում որոշեց անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կազմակերպման համար պետական աջակցության նպատակով լրացուցիչ հատկացնել 32 մլն 336 հազար դրամ գումար՝ միջոցառման շրջանակներում ևս 50 շահառուի աջակցություն տրամադրելու նպատակով։

Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր երեխայի խնամքը դայակի կամ հաստատության միջոցով կազմակերպելու համար շահառուին ամսական կտրվածքով վճարել գումար՝ ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104 000 դրամը։

Կառավարության որոշմամբ նշված միջոցառման շրջանակում 100 շահառու ընդգրկելու համար ՀՀ պահուստային ֆոնդից հատկացվել է 104,000.0 հազ․ դրամ, սակայն պահանջարկը մեծ է եւ անհրաժեշտություն է առաջացել միջոցառման մեջ ևս 50 շահառու ընդգրկելու համար նախատեսել լրացուցիչ գումար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաստաբան. Ադրբեջանն օգտագործում է գերեվարված հայերին քաղաքական նպատակներով
Վերջին 14 տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես փոխել է իր նարատիվներն ու փաստարկները։ Եթե ​​վերցնենք...
Պետրոսյան. Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը
Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս...
Պաշտպանելու ենք Հայաստանի սահմանների անխախտելիությունը. Հելսինկյան հանձնաժողովի նախագահ
ՀՀ-ի համար խաղաղության համաձայնագիրը կարեւոր է նրանով, որ վստահ լինի, որ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ չեն լինի...
11 անհայտ կորածների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300 հազարական դրամները
44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում 11 անհայտ կորածների...
44-օրյա պատերազմում զոհված հերոսների մայրերը հրավիրվել են «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված «Մեզ բացակա չդնեք» միջոցառմանը
ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի 19-ը և ավելի…
2020 թվականի պատերազմը կարելի էր կանգնեցնել մեկ հարվածով. Վովա Վարդանով
Թեև մենք ռուսական հրթիռներ ունեինք, որից վախենում էր ամբողջ Եվրոպան, մենք այն չօգտագործեցինք Ջրականի մոտ կուտակված թշնամու զորքերի դեմ, որը մտադիր էր ներթափանցել Ջրական և Կովսական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ