News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 154 դեպք և 72․82 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 34.19 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.

  • ավտոտեխսպասարկում և (կամ) ավտոլվացման, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոպահեստամասերի առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 5․5 մլն դրամ տուգանք.
  • ավտոգազալցակայանում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 2․84 մլն դրամ տուգանք.
  • ծխախոտի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք.
  • կահույքի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․5 մլն դրամ տուգանք.
  • կացության կազմակերպման, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի, կրթության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․16 մլն դրամ տուգանք.
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3․43 մլն դրամ տուգանք.
  • մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2․4 մլն դրամ տուգանք.
  • մթերային խանութի, առևտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 4․5 մլն դրամ տուգանք.
  • տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․86 մլն դրամ տուգանք։
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 18-ին, կազմել է...
ՀԿԵՈւ գլխավոր տնօրենը փաստում է բեռնափոխադրումների ծավալների էական նվազումը
Մելնիկովը փաստում է, որ բեռնափոխադրումները նվազել են...
Կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանում ՀԿԵՈւ ուղեւորափոխադրումների ծավալի աճը կազմել է 13 տոկոս
Ուղեւորներն ակտիվորեն օգտվում են երկաթուղու ծառայություններից...
ՀՀ-ն դրամաշնորհ կստանա Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից. նպատակը հայտնի է 
Համաձայնագրով ամրագրված են դրամաշնորհի տրամադրման և օգտագործման վերաբերյալ դրույթները, սահմանված են կողմերի իրավունքները և պարտականությունները…
Հարկ վճարողը ուշացրած վճարման յուրաքանչյուր օրվա համար տույժը կմուծի չմուծված գումարի 0.075 տոկոսի չափով
Այս դեպքում առաջարկում ենք համապատասխանեցնել և ուսումնասիրված ժամանակաշրջաններում ևս թույլ տալ, հնարավորություն տալ՝ ներկայացնելու...
Կարծում ենք՝ բենզինի շուկայում առերեւույթ չարաշահում եղել է. Գեղամ Գեւորգյան
Հեղուկ գազի շուկայում բորսայի գները բարձրացել են, ամբողջ աշխարհում ներկրվող...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ